BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի ամենամեծ X գործոն

Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի ամենամեծ X գործոն
02.04.2013 | 11:39

2007 թ. օգոստոսի 24-ի հեռագրով Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան հաղորդում է, որ Հովհաննիսյանը փոխել է քարոզարշավի մարտավարությունը 15-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օգոստոսի 26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Ամերիկյան ոճով բազմագույն հանրակառքով շրջելու փոխարեն Հովհաննիսյանն իր քարոզարշավն իրականացնում է դռնեդուռ: «Նա դաշտում զրուցում է ագարակատերերի հետ եւ օգնում կանանց ջրհորներից ջուր տանել», - գրում է Փերինան: «Հովհաննիսյանը մտել է ընտրական մրցավազքի մեջ՝ ավելացնելու իր եւ իր կուսակցության աճող ժողովրդականությունը եւ իր խոսքով քայլ առ քայլ, օրեցօր ետ պահանջելու գողացված ձայները: Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Հայաստանի այս փոքր լճացած գյուղական համայնք իր ազգային հետեւորդությունը բերելու՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահի ռազմավարությունը կօգնի խթանել նրա նախագահական հավակնությունները», - ասում է Փերինան:
Հայաստանի «ավանդական» ընդդիմադիր գործիչների «ձախողումները» Փերինան վերագրում է «հանրության սերուցքին մոբիլիզացնելու»՝ նրանց ցանկությանը: Ամերիկացի դիվանագետը տեսնում է մեկ բացառություն. «Թվում է՝ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով կարողանում է հասկանալ ժողովրդի հետ անմիջական շփումների կարեւորությունը, եւ այդ քաղաքական գործիչն ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը, մեր կարծիքով, 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հստակորեն ընտրվել է ժողովրդի կողմից»: Դիվանագետի կարծիքով՝ ընդդիմությանն առաջնորդելու գործում Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ամենահավանական մրցակիցն է»: ,Թվում է, որ այժմ Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի ամենամեծ X գործոնն է: Եթե նա կարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում, կարող է հաղթելու իրական հնարավորություն ունենալ»,- գրում է Փերինան: Սակայն թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը քաղաքացիություն չշնորհեցին Հովհաննիսյանին, եւ նա քաղաքացի դարձավ միայն 2001 թ., երբ Քոչարյանը տեղի տվեց: Նախագահի թեկնածու առաջադրվելու համար պահանջվում է ունենալ առնվազն 10 տարվա քաղաքացիություն, եւ Հովհաննիսյանը չէր կարող երկրի բարձրագույն պաշտոնի համար առաջադրվել մինչեւ 2011թ.:
Հովհաննիսյանը ոչ ավանդական մոտեցմամբ էր կառուցում իր աջակցության հենքը եւ շփվում օտարերկրյա դիվանագետների հետ՝ գծեր, որոնք նրան հաճախ տարբերում էին իր քաղաքական մրցակիցներից: Փերինան՝ մեկ այլ հեռագրում հաղորդելով Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի եւ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների միջեւ 2007 թ. օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների մասին, մանրամասնորեն անդրադարձել է Բրայզա-Հովհաննիսյան հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում մյուսներից: «Ի տարբերություն ընդդիմադիր շատ գործիչների, որոնք հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ, Հովհաննիսյանը ցանկանում է արծարծել ոչ միայն իր կուսակցության քաղաքականությունը, այլեւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նա անդրադարձավ Թուրքիային… ու մեկնաբանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում հաջողության հասնելու ամենակարեւոր բաղադրիչն անառարկելի ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված նախագահ ու կառավարություն ունենալն է, ինչը, նրա խոսքով, Հայաստանի որեւէ կառավարություն չի ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներից ի վեր: Նա կարծում է, որ իրական հանրային լեգիտիմությունը հայաստանցի առաջնորդներին կտա շատ ավելի մեծ հեղինակություն՝ կոշտ հարցերի առնչությամբ իրենց դիրքորոշումը հայտնելու, այդ թվում՝ Ռուսաստանից ավելի անկախ դիրքորոշում ունենալու համար: Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իրապես ուղղվի դեպի Եվրաատլանտյան միություն եւ կոտրի հայ-ռուսական հարաբերությունների «ուղղահայացը»: Նա կարծում է, որ Ռուսաստանին արդեն իսկ տրվել է չափից շատ հայկական գույք, եւ սա առաջիկա տարիներին մեծ բեռ է դառնալու ապագա կառավարությունների համար»,- նշում է Փերինան:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ